ՀՖՖ 30-ամյակին նվիրված գալա-ընթրիքի ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը խոսել է Հայաստանի 7 մարզերում կառուցված խաղադաշտերի մասին:
«Հայաստանի 7 մարզերում կառուցված 90 խաղադաշտերը նոր ուղղության ցուցիչ են․ երկրի տարբեր անկյուններում երեխաներին ֆուտբոլ խաղալու հնարավորություն տրվեց՝ նրանց վրա չդնելով ապագա Մեսսիներ դառնալու լրացուցիչ պատասխանատվություն։ Պարզապես ֆուտբոլ խաղալը, թիմում լինելը, միասին աշխատելն ու պայքարելը ամենակարևորն է:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հիմնական սկզբունքները պետք է լինեն սոցիալական արդարության հետքերով գնալը, ֆուտբոլի սոցիալական էությանը ականջալուր լինելը, ֆուտբոլ խաղալու համար հնարավորություններ ստեղծելը»,- ՀՖՖ նախագահի խոսքերն է փոխանցում ՀՖՖ մամուլի ծառայությունը:
























































