Երևանի «Արարատ» է վերադարձել երիտասարդ պաշտպան Գևորգ Արաբյանը: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
19-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել Երևանի «Ուրարտուի» ու Մինսկի «Դինամոյի» պատանեկան թիմերում: 2021/22 մրցաշրջանն անցկացրել է «Արարատ-2»-ում:
Նրա նախորդ ակումբն էր Գյումրու «Շիրակը»:
























































