Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստան-Վրաստան լեգենդների հանդիպումը։ Մեր ընտրանին խոշոր՝ 4-1 հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպման բոլոր գոլերն՝ այստեղ։
«Շատ եմ սիրում և հարգում Հայաստանը: Հայաստանն ինձ համար շատ բան է արել: Իհարկե, կարոտում եմ Հայաստանը:
Ափսոս համավարակի պատճառով երկար ժամանակ չէի եկել Հայաստան, հիմա ավելի հաճախ կգամ: Իհարկե հետևում եմ Հայաատանի հավաքականի խաղերին: Ուրախ եմ, որ թիմում շատ նոր անուններ կան: Վստահ եմ՝ հաջորդ տարի հավաքականն ավելի լավ կխաղա, քանի որ դեռ նոր է սկսում, մարզիչը նոր է: Պետք է համբերատար լինենք, արդյունքները կլինեն:
Այսօրվա խա՞ղը. հիանալի էր, կարոտել էի շատ: Ափսոս՝ արդեն մեծ մարդ եմ, այդքան էլ լավ չխաղացի»,- ասել է Մարկոս Պիզելին խաղից հետո, ով այսօր դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
























































