Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել կենտրոնական հարձակվող Ալեքսանդր Գլիշիչի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Գլիշիչը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 3-ին բոսնիական Բանյա Լուկա քաղաքում:
Գլիշիչի նախորդն ակումբն էր ուզբեկական «Դինամո» Սամարկանդը: Մինչ այդ նա հանդես է եկել Երևանի «Ալաշկերտում» և «Ուրարտուում»: «Ալաշկերտի» խաղում նա մասնակցել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 48 խաղի և դարձել է 15 գոլի հեղինակ, իսկ «Ուրարտուի» կազմում 14 խաղում հինգ գոլ է խփել:
«Ալաշկերտի» կազմում նա նաև 3 գոլի հեղինակ է դարձել եվրագավաթներում։ Մինչ այդ նա հանդես է եկել բոսնիական «Ռադնիկ» ակումբում:
























































