Բուլղարացի ֆուտբոլիստ Վալերի Բոժինովը Blitz -ին տված հարցազրույցում ասել է, որ կարող է վերադառնալ Իտալիա: Նախկինում 33-ամյա հարձակվողը խաղացել է «Ֆիորենտինայի», «Լեչեի» և «Պարմայի» կազմում: Ըստ լուրերի, «Պեսկարան» կարող է դառնալ Բոժինովի նոր ակումբը:
«Ես Իտալիայից առաջարկ ունեմ, տեսնենք, թե ինչպես են ընթանում բանակցությունները: Բայց ես ևս մեկ տարբերակ ունեմ»,- ասել է Բոժինովը։
























































