Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանն այցելել է «Ուրարտուի» ակադեմիա։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մարզիկը հանդիպել է ակադեմիայի սաների հետ, զրուցել է նրանց հետ, պատմել կարիերայում ունեցած հաջողությունների, ֆուտբոլային նախասիրությունների մասին, ինչպես նաև պատասխանել է նրանց հարցերին:




























































