Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կիսվել է Ազգերի լիգայի 1-ին տուրի Դանիայի դեմ խաղից իր ակնկալիքներով, ինչպես նաև նշել իր թիմի նպատակները մրցաշարում։
«Որոշ խաղացողներ երեք շաբաթ չեն խաղացել, մյուսները՝ երկու: Այնպես որ, ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստվածության առումով հրաշքներ չենք ակնկալում, բայց պետք է ձգտել ամբողջ թիմի կայունությանը։
Ես բաց չեմ թողնում ընկերական հանդիպումները, քանի որ դժվար էր հասանելի մրցակիցներ գտնելը։ Հետաքրքրությունը միշտ ավելի շատ է լինում, երբ կա մրցակցային բազա։ Մեր նպատակը խմբում հաղթելն ու եզրափակիչ դուրս գալն է»,- Դեշամի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
A խմբի Ֆրանսիա-Դանիա հանդիպումը կկայանա հունիսի 3-ին Երևանի ժամանակով 22:45-ին:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,60 գործակցով, ոչ-ոքին՝ 4,00, իսկ Դանիայի հավաքականի հաղթանակը՝ 6,50։
























































