«Ռոման» մտադիր է մոտակա օրերին տեղեկություններ ստանալ Հենրիխ Մխիթարյանից՝ նրա ծրագրերի մասին։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքերով՝ հռոմեացիները հայ ֆուտբոլիստին խնդրել են այս շաբաթ պայմանագրի վերաբերյալ վերջնական պատասխան տալ ակումբին։ Հռոմեկան ակումբը պատրաստ է հայ ֆուտբոլիստի հետ մեկ մրցաշրջանով պայմանագիր կնքել՝ ևս մեկ տարով ավտոմատ երկարաձգմամբ, եթե ակումբը մտնի եվրոպական մրցաշարեր, իսկ ինքը՝ խաղացողը, մասնակցի թիմի հանդիպումների առնվազն 50%-ին։
Ըստ աղբյուրի՝ 33-ամյա կիսապաշտպանի աշխատավարձը կկազմի 3,5 միլիոն եվրո, իսկ յուրաքանչյուր 15 խաղում կավելանա՝ մինչև 4,1 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։ «Ռոման» պատրաստ չէ ավելիին գնալու և խնդրում է ֆուտբոլիստին հնարավորինս շուտ որոշում կայացնել:
Նշվում է, որ «Ինտերը» համաձայն է Մխիթարյանին տարեկան վճարել 4,5 միլիոն եվրո և նրա հետ պայմանագիր կնքել երկու մրցաշրջանով։
























































