Ավելի վաղ գրել էինք, որ Transfermarkt-ը թարմացրել է ՌՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Մանրամասներն՝ այստեղ։
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է՝ 3 մլն եվրոյից հասնելով 6 մլն-ի։
Հատկանշական է, որ հայ կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը 2021թ հունիսի 2-ին կազմում էր 800 հազար եվրո։ Ստացվում է՝ մեկ տարվա ընթացքում Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է ավելի քան 7 անգամ։
Այս պահի դրությամբ Էդուարդը հայ ֆուտբոլիստների շրջանում երրորդ ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլիստն է՝ Մխիթարյանից և Սելարայանից հետո։