Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Հայաստան-Իռլանդիա խաղից առաջ Խոակին Կապառոսի հետ նախախաղային մամուլի ասուլիսին ներկայացավ մեր թիմի ավագ Վարազդատ Հարոյանը.
«Մեր ֆուտբոլիստները հավաքականի ամեն խաղի են մոտիվացված։ Յուրաքանչյուր հայ հիշում է այս հավաքականների միջև կայացած հանդիպումը, բայց դրանից հետո լավ խաղեր ենք ունեցել։ Լավ մոտիվացված ենք ու պատրաստ ենք վաղվա խաղին։
Իսպանիայում խաղալու մասին կասեմ, որ իրականացավ թոփ-լիգայում խաղալու իմ երազանքը։ Այնտեղ խաղալն ինձ ֆիզիկապես ուժեղացրեց, ավելի ուրիշ ձև սկսեցի հասկանալ ֆուտբոլը։ Իսպանացինրը շատ լավ ժողովուրդ են, ինձ շատ լավ են ընդունել, ձեռքս կոտրելուց հետո ավելի շատ սիրեցի նրանց։
Շնորհակալություն եմ հայտնում ինձ վիրահատող բժշկին ու թիմիս ֆիզպատրաստվածության մարզչին։ Պատրաստ եմ, չեմ ասի 100%-ով, բայց ես միշտ իմ ազգի ու թիմի համար պատրաստ եմ ֆուտբոլ խաղալ։ Հավաքականում խաղալը ուրիշ բան է հայ ֆուտբոլիստի համար։
Ազգերի լիգայում մի աստիճան վերև բարձրացանք։ Հիմա ավելի դժվար է լինելու, մեզ համար հեշտ խաղ չկա։ Ես թիմի անունից կարող եմ ասել, որ միշտ 100% նվիրվախությամբ ենք խաղում։
Մեզ համար լավ կլինի, որ մրցակիցը Նորվեգիայի դեմ խաղը դիտելով են պատրաստվել մեր դեմ։ Դա առավելություն է։
Կաշխատենք ամենաբարձր արդյունքները գրանցել»,- ասաց Հարոյանը։
























































