«Լիոնը» պայմանագիր կկնքի հարձակվող Ալեքսանդր Լակազետի հետ: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:
Աղբյուրի համաձայն՝ ֆրանսիացի հարձակվողը «Արսենալին» տեղեկացրել է ֆրանսիական ակումբի առաջարկի մասին այս շաբաթ։ Լակազետի պայմանագիրը «զինագործների» հետ ավարտվում է հունիսի 30-ին։
Լակազետը Լիոնի սան է։ Նա ակումբային համակարգում խաղացել է 1998-ից 2017 թվականներին։
























































