Transfermarkt-ը թարմացրել է ՌՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կրկնապատկվել է՝ 3 մլն եվրոյից հասնելով 6 մլն-ի։ «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանի տրանսֆերային արժեքը մի փոքր նվազել է․ այն 2 մլն եվրոյի փոխարեն այժմ կազմում է 1,8 մլն եվրո։ «Կռիլյա Սովետովի» հայ կիսապաշտպան Ալեքսանդր Կովալենկոյի տրանսֆերային արժեքը 5 անգամ ավելացել է՝ 100 հազար եվրոյից հասնելով 500 հազարի։
Ցուցակը գլխավորում է «Զենիթի» բրազիլացի կիսապաշտպան Մալքոմը (22 մլն եվրո)։
Լավագույն տասնյակում է նաև «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ում տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն եվրո։