ՊՍԺ-ն շարունակում է ակտիվորեն հետաքրքրվել Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ծառայություններով։
Այս մասին հայտնում է լրագրող Ադրիան Գրենյեն։
Ըստ աղբյուրի՝ փարիզցիները պատրաստ են Զիդանին վճարել 25 միլիոն եվրո մեկ մրցաշրջանի համար։ Այդ դեպքում, եթե Զինեդինը գլխավորի ՊՍԺ-ն, նա կդառնա համաշխարհային ֆուտբոլի ամենաբարձր վարձատրվող մարզիչը։
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն այս պահի դրությամբ գլխավորում է Մաուրիսիո Պոչետինոն։
























































