«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է իր կարծիքով, թե ինչն է խանգարել հարձակվող Պաուլո Դիբալային իրացնել իր ներուժը թուրինյան ակումբում։
Արգենտինացին այս ամառ կհեռանա «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակով:
«Կարծում եմ՝ Դիբալան պետք է վերագտնի իրեն: Կար մի պահ, երբ նրան շեղեց այն, երբ բոլորը նրան համարում էին նոր Մեսսի։ Մի ընդօրինակեք ուրիշներին։ Պաուլոն շատ բան ունի ֆուտբոլին տալու, նա ունի աչքի ընկնող տեխնիկա, նա շատ լավ խաղացող է, բայց պետք է կենտրոնանա սեփական ֆիզիկական և տեխնիկական որակների վրա։
Մեսսին միակ թոփ խաղացողն է, ում ես չեմ մարզել, իսկ ես մարզել եմ բոլորին»,- ասել է Ալեգրին DAZN-ին տված հարցազրույցում:
























































