Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Չեմպիոնների լիգայի տարվա լավագույն խաղացող։
34-ամյա ֆրանսիացին Չեմպիոնների լիգայի 12 խաղում դարձել է 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Մադրիդի «Ռեալը» եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով «Լիվերպուլին»՝ հաղթել է Չեմպիոնների լիգայում:
Վճռորոշ խաղում Բենզեման կարող էր խփել մրցաշարում իր 16-րդ գնդակը, սակայն մրցավարները չեղարկեցին նրա գոլը խաղից դուրս վիճակի պատճառով։