«Ինտերի» ղեկավարությունը հայտնել է, որ Իվան Պերիշիչը լքել է ակումբը։
Խորվաթ կիսապաշտպանը չի երկարաձգել պայմանագիրը և ակնկալում է կարիերան շարունակել Անգլիայում։
«Ցավալի է, բայց նա ցանկանում էր Պրեմիեր լիգայում փորձ ձեռք բերել»,- ասել է «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան, հայտնում է Football Italia-ն,- «Ավելի լավ առաջարկ նրան չէինք կարող առաջարկել»։
Այս մրցաշրջանում Պերիշիչը Ա Սերիայում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով ութ գոլի և յոթ գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Տոտենհեմում»։
























































