Լիոնել Մեսսին կարծում է, որ «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման պետք է ստանա «Ոսկե գնդակը»:
«Կարծում եմ՝ ոչ մի կասկած չկա: Բացարձակ ակնհայտ է, որ Բենզեման տպավորիչ մրցաշրջան է անցկացրել ու այն ավարտել ՉԼ հաղթանակով՝ լինելով փլեյ-օֆֆի բոլոր խաղերի առանցքային խաղացողը:
Կարծում եմ՝ այս տարի ոչ մի կասկած չկա»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում TyC Sports-ը:
«Ոսկե գնդակ»-2022-ի հանձնման արարողությունը կկայանա հոկտեմբերի 17-ին: Նոմինանտների անունները կհայտարարեն օգոստոսի 12-ին:
























































