Իտալական Հռոմ քաղաքում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը:
77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Կարապետ Չալյանը: Որակավորման փուլում Չալյանը 11-2 հաշվով հաղթեց շվեյցարացի Նիկոլաս Քրիստենին: 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 3-1 հաշվով պարտության մատնեց Վիկտոր Նեմեսին: Քառորդ եզրափակչում 4-0 հաշվով շանս չտվեց բելառուս Պավել Լիախին:
Եզրափակչի ուղեգրի համար Չալյանը կպայքարի ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ: Գոտեմարտը կմեկնարկի քիչ անց: