Իտալիայի նախկին վարչապետ և «Միլանի» նախկին սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին, ով ներկայումս «Մոնցայի» նախագահն է, կիսվել է իր հույզերով ակումբի՝ Սերիա Ա-ի ուղեգիր նվաճելու կապակցությամբ։
«Մենք գրել ենք Մոնցայի պատմությունը: Նպատակնե՞րը․․. հիմա ցանկանում եմ հաղթել Ա Սերիան, իսկ հետո Չեմպիոնների լիգան։
Ես սովոր եմ կյանքում հաղթելուն, այնպես որ՝ կտեսնենք»,- Բեռլուսկոնիի խոսքերն է մեջբերում լրագրող Նիկոլո Սկիրան։
Կիրակի օրը՝ մայիսի 29-ին, Իտալիայում կայացել է Ա Սերիայում հանդես գալու իրավունքի համար անցումային պատասխան հանդիպումը, որում «Մոնցան» հյուրընկալվելիս լրացուցիչ ժամանակում 2։0 հաշվով (հիմնական ժամանակ՝ 2-3) հաղթեց «Պիզային»։ Նրանց առաջին հանդիպումը որակավորման եզրափակչում ավարտվեց «Մոնցայի» հաղթանակով՝ 2-1 հաշվով: Այսպիսով, «Մոնցան» երկխաղյա դիմակայությունում 6։4 հաշվով հաղթեց «Պիզային» ու պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Սերիա Ա։
























































