«Ուդինեզեի» վինգեր Ժերար Դեուլոֆեուն հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է տեղափոխվել «Ռոմա»: Իսպանացու ծառայություններով հետաքրքրված է է հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Այս մասին գրում են իտալական լրատվամիջոցները։
Ժերար Դեուլոֆեուի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում 28-ամյա եզրային հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում: Դեուլոֆեուն դարձել է 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































