Մադրիդի «Ատլետիկոն» հրաժարվել է ձեռք բերել ՊՍԺ-ի վինգեր Անխել Դի Մարիային։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, արգենտինացին, որը մրցաշրջանի ավարտից հետո ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ, իր ծառայություններն է առաջարկել «Ատլետիկոյին», սակայն բացասական պատասխան է ստացել։
Ըստ աղբյուրի՝ իսպանական գրանդի մերժման պատճառը եղել է այն, որ Դի Մարիան չի մտնում ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի ծրագրերի մեջ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արգենտինացին կարող է տեղափոխվել նաև Թուրինի «Յուվենտուս»։
























































