Լոնդոնի «Չելսին» հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի նկատմամբ։ Այս մասին հաղորդում է ESPN-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ լոնդոնյան ակումբն արդեն վաղուց է հետևում բրազիլացուն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել 30-ամյա խաղացողին։ Փարիզյան ակումբում ուզում են թիմը կառուցել ավելի երիտասարդ ֆուտբոլիստների շուրջ։ Չնայած հարձակվողն ուզում է մնալ Փարիզում, բայց ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել նրան, եթե համապատասխան առաջարկ ստանա։
Ընթացիկ մրցաշրջանում Նեյմարը ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 խաղի։