Ժերոմ Ռոտենը գոհ է Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ում մնալու որոշումից.
«Այս որոշումը շատ բան է նշանակում։ ՊՍԺ-ի համար լավ նշան է, որ Մբապեն՝ աշխարհի լավագույն խաղացողը, դեռ տարիներ կմնա ակումբում։
Մեր բախտը բերել է, որ նա մնաց Լիգա 1-ում: Մեր առաջնության արժեքի համար կարևոր է լավագույն խաղացողներին պահելը: Թոփ խաղացողները հաճախ հեռանում են, երբ հրավիրում են գրանդ ակումբները, բայց նա ասաց՝ ոչ, նա հավատում է ՊՍԺ-ին: Սա նշանակում է, որ ՊՍԺ-ն, նրա կարծիքով, կարող է լինել լավագույններից մեկը, իսկ Լիգա 1-ը կարող է լինել Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկը։
Հաշվի առնելով Իսպանիայում հիասթափությունը՝ ես զգում եմ, որ Լիգա 1-ը, հավանաբար, առաջ կանցնի Լա Լիգայից: Անկեղծ ասած, բացառությամբ «Ռեալի» և «Բարսելոնայի», որոնց պետք է հարգել, մենք նախանձելու ոչինչ չունենք Լա լիգայի երրորդ, չորրորդ, հինգերորդ թիմերին։ Մենք հիանալի առաջնություն ունենք»,- մեջբերում է ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպանին GFFN-ն։