Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կարծում է, որ ՊՍԺ-ի գործունեությունը վնասակար է Ֆրանսիայի առաջնությանը։
«ՊՍԺ-ն սպանում է Լիգա 1-ին: Այսպես չի կարելի անել և դա պետք չէ թույլ տալ:
Կան ՈւԵՖԱ-ի կանոններ, որոնք պետք է լուծեն նման խնդիրները:
Եթե ՊՍԺ-ին չկանգնեցնեն, ապա նա կսպանի Ֆրանսիայի առաջնությունը»,- Տեբասի խոսքերն է փոխանցում ESPN-ը: