Կիլիան Մբապեն մեկնաբանել է իր ազդեցությունը ՊՍԺ-ի վրա նոր պայմանագիր ստորագրելուց հետո։
«Ես դեռ ֆուտբոլիստ եմ։ Ես մնում եմ ֆուտբոլիստ, սա ինձ դարձնում է այնպիսին, ինչպիսին կամ:
Ցավոք սրտի, ես արդեն շատ խոսակցություններ եմ լսել. «Կիլիանը սա չի ուզում, Կիլիանն այն է ուզում»: Ես լավը չեմ որևէ մեկին ներգրավելու մեջ: Ես լավն եմ խաղադաշտում: Մի կարծեք, որ ես ունեմ բոլոր լիազորությունները ՊՍԺ-ում։
Ցանկանում եմ օգնել ակումբին զարգանալ բոլոր առումներով, որպեսզի ՊՍԺ-ն լինի ֆուտբոլի կենտրոնում։ Բայց կարծում եմ, որ դա առաջին հերթին տեղի կունենա խաղադաշտում»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը RMC Sport-ին։