Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում առավելության հասավ «Արարատի» նկատմամբ ու առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճեց չեմպիոնությունը։
Խաղից հետո Արարատի գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն ասաց հետևյալը.
«Լավ խաղ ստացվեց: Առաջին կեսում հավասար պայքար էր: Ստանդարտից գոլ բաց թողեցինք: Երկրորդ խաղակեսում ունեինք առավելություն ու պահեր, ու ավելի շատ իրենց կիսադաշտում էինք: Մի պահ նույնիսկ նրանց փրկեց դարպասաձողը: Ես գոհ եմ թիմի խաղից, բարձր որակի ֆուտբոլ էր: Այսօր բախտներս չբերեց, բայց խաղի որակը բարձր էր: Շնորհավորում եմ «Փյունիկին»,-ասաց Թորոսյանը:շ
Անդրադառնալով հարցին, թե ինչու թիմը չէր փորձում հեռահար հարվածների դիմել, մարզիչն ասաց. «Փյունիկը» շատ խիտ էր պաշտպանվում ու երկրորդ խաղակեսում ամբողջ թիմով էին պաշտպանվում: Փորձեր եղան հեռահար հարվածների, բայց չստացվեց: Ավելի շատ ազատ զոննաներ կային եզրերում: Երկու-երեք պահ ունեցանք, բայց չստացվեց»,-ասաց Թորոսյանը: