Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին տուրում «Փյունիկը» «Հանրապետական» մարզադաշտում առավելության հասավ «Արարատի» նկատմամբ ու առաջնության ավարտից մեկ տուր առաջ նվաճեց չեմպիոնությունը։
Խաղասկզբում ավելի ակտիվ էին հյուրերը, սակայն տանտերերը հետզհետե հավասարեցրին խաղը: «Փյունիկի» կազմում 30-րդ րոպեին հաշիվը բացեց Սերժ Դեբլեն:
Առաջին խաղակեսի վերջում տանտերերը ևս մեկ պահ ունեին, սակայն Հովհաննես Հարությունյանի հարվածից հետո Երմակովը փրկեց իր թիմին:
Երկրորդ խաղակեսն ամբողջությամբ ընթացավ հորդառատ անձրևի ներքո՝ գրեթե հավասար պայքարում: Հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ հյուրերը կարող էին հավասարեցնել հաշիվը, բայց «Փյունիկին» փրկեց դարպասաձողը:
Այսպիսով, «Փյունիկը» միավորների քանակը հասցրեց 74-ի ու «Արարատ-Արմենիայի» նկատմամբ ունենալով մեկ միավորի առավելություն՝ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը: