Կիլիան Մբապեն կմնա ՊՍԺ-ում և կհրաժարվի «Ռեալ» տեղափոխվելուց։
Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, 23-ամյա ֆրանսիացին որոշել է երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ։ Այն, ինչ հիմա բացակայում է՝ պաշտոնական հաստատումն է։ Այս մասին Կիլիանը կարող է հայտարարել արդեն այսօր՝ Լիգա 1-ի 38-րդ տուրի «Մեցի» դեմ խաղից հետո։
RMC Sport-ը և մեկ այլ հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն ևս հաստատել են, որ Մբապեն որոշել է չփոխել թիմը։ ՊՍԺ-ի հետ նոր գործարքի շուրջ բանակցությունները հաջող են ընթացել:
Ավելի վաղ իտալացի ինսայդեր դի Մարցիոն հայտնել էր, որ 23-ամյա հարձակվողը վերջնական որոշում է կայացրել մնալ փարիզյան թիմում և հրաժարվել է «Ռեալի» առաջարկից, որի հետ բանավոր պայմանավորվածություն էր ձեռք բերել ավելի վաղ։