Կիլիան Մբապեի շրջապատը հնարավորինս շատ գումար է ցանկացել ստանալ ՊՍԺ-ից և Մադրիդի «Ռեալից»:
Ինչպես հայտնում է Get French Football News-ը՝ մեջբերելով լրագրող Ռոմեն Մոլինային, 23-ամյա ֆրանսիացու ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները, հաղորդագրություններ են ուղարկել՝ բոլորին ստիպելով մտածել, որ հարձակվողը մոտ է Մադրիդ տեղափոխվելուն:
Մոլինան պնդում է, որ Մբապեի շրջապատն այնուհետ օգտագործել է այս հանգամանքը՝ ՊՍԺ-ից ավելի շահավետ առաջարկ ստանալու համար, այնուհետև օգտագործել է ՊՍԺ-ի արդեն իսկ ավելի բարձր առաջարկը որպես լծակ՝ «Ռեալից» էլ ավելի բարձր առաջարկ ստանալու համար և այդպես շարունակ:
«Աշխարհի ամենահզոր ակումբներից երկուսը ծնկի են իջել այդ առաջարկների պատճառով։ Այդ ամենը զուտ մշուշ էր՝ ավելի մեծ ազդեցություն և փող աշխատելու համար»,- ասել է Մոլինան։
Աշխարհի չեմպիոնի գործող պայմանագիրը փարիզցիների հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։