ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի մայրը՝ Ֆայզան, խոսել է իր որդու՝ Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության հետ կապված իրավիճակի մասին։
«Մենք պայմանավորվածություններ ունենք «Ռեալի» և ՊՍԺ-ի հետ։ Կիլիանը պետք է որոշում կայացնի։
Երկու առաջարկներն էլ գրեթե նույնն են։ Այժմ ամեն ինչ կախված է Կիլիանից»,- Ֆայզային է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Մբապեն մայիսի 22-ին կհայտարարի, թե արդյո՞ք կերկարաձգի պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ, թե՞ կմիանա Մադրիդի «Ռեալին»։