Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միությունը (UNFP) մրցաշրջանի ավարտին կազմել է Լիգա 1-ի խորհրդանշական թիմը։
ՊՍԺ-ի աստղային խաղացողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը չեն ընդգրկվել մրցաշրջանի 11 լավագույն խաղացողների ցուցակում։
Լիգա 1-ի խորհրդանշական թիմը.
Դարպասապահ՝ Ջանլուիջի Դոննարումա (ՊՍԺ)
Պաշտպաններ՝ Նունո Մենդեշ (ՊՍԺ), Ուիլյամ Սալիբա (Մարսել), Մարկինյոս (ՊՍԺ) և Ջոնաթան Կլաուս (Լանս):
Կիսապաշտպաններ՝ Դիմիտրի Պայե (Մարսել), Օրելիեն Չուամենի (Մոնակո) և Սեկո Ֆոֆանա (Լանս):
Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե (ՊՍԺ), Բեն Յեդեր (Մոնակո) և Մարտին Տերիեր (Ռեն):