«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարծոմ է, որ Ժոզե Մոուրինյուն «Ռեալի» ֆուտբոլիստներին և կատալոնական ակումբին ստիպում էր ատել իրար.
«Այն ժամանակվանից սկսած, ինչ նա եկավ, գիտեր, որ խաղադաշտում նրանք մեզնից թույլ են: Մենք վստահաբար լավագույն թիմն ունեինք, ինչպես նաև լավագույն հարաբերությունների թիմակիցների միջև: Մոուրինյուն «մտնում է» ֆուտբոլիստի գիտակցության մեջ և ասում. «Այս տղաները քեզ ատում են», և դու հավատում ես դրան:
Հավաքականի հանդերձարանում ես մոտեցա Կասիլյասին և ողջունեցի նրան, բայց նա ինձ հետ չէր խոսում: Այդ ժամանակ ես չգիտեի, բայց հարցը մարզչի մեջ էր, նա իսկապես գիտի, թե ինչպես ներթափանցի մարդու գլխի մեջ»,- Պիկեի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Հիշեցնենք` Մոուրինյուն 2010-ից 2013 թվականներին է գլխավորել «Ռեալը»:
























































