ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն համաձայնել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, հայտնում է Le Parisien-ը:
Աղբյուրի փոխանցմամբ,նոր պայմանագրով Մբապեի աշխատավարձը կկազմի տարեկան 50 մլն եվրո: Բացի դա, Կիլիանը 100 մլն եվրո բոնուս կստանա՝ նոր պայմանագիր կնքելու համար: Նրա պայմանագիրը փարիզյան ակումբի հետ նախատեսված կլինի 2 տարով՝ այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողի ընտանիքը մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք՝ «Ռեալի» հետ բանակցությունների համար: Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը, ինչից հետո նա կարող է ազատ խաղացողի կարգավիճակում հեռանալ թիմից: