«Ռեալի» նախկին հարձակվող Գուտին խոսել է մայրաքաղաքային ակումբի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին.
«Բենզեման աշխարհի լավագույն հարձակվողն է, նա պետք է ստանա «Ոսկե գնդակը»: Ես չէի սպասում, որ նա որպես ռմբարկու այսպիսի արդյունքներ կգրանցի: Նա մեկ պահի միջին ցուցանիշներից անցավ բարձրներին: Սա օգտակար եղավ «Ռեալի» համար: Երբ Ռոնալդուն հեռացավ, գոլերնհ անհրաժեշտ էին ու նա խփում էր դրանք»,- Գուտիի խոսքերն է փոխանցում A Bola-ն:
Կարիմ Բենզեման ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում բոլոր մրցաշարերում 42 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 42 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: