Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ազգային միությունը հրապարակել է Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի լավագույն մարզչի կոչման հավակնորդներին։
ՊՍԺ-ի հետ ժամանակից շուտ Լիգա 1-ում հաղթող ճանաչված Մաուրիսիո Պոչետինոն չի ընդգրկվել մրցանակի հինգ հավակնորդների ցուցակում։
Հավակնորդների ցուցակ.
Խորխե Սամպաոլի (Մարսել)
Քրիստոֆ Գալտիեր (Նիցցա)
Բրունո Ժենեսիո (Ռեն)
Անտուան Կոմբուարե (Նանտ)
Ժուլիեն Ստեֆան (Ստրասբուրգ)