Ըստ հայտնի ինսայդեր Ջանուլկա Դի Մարցիոյի, ՊՍԺ-ն շարունակում է կենտրոնացած մնալ Անտոնիո Կոնտեի հետ բանակցությունների վրա:
Իտալացուն փարիզյան թիմ հրավիրելն առաջնահերթ տարբերակն է։ Միակ խնդիրը՝ հսկայական աշխատավարձն է. մասնագետը խնդրում է մոտ 30 մլն եվրո։
ՊՍԺ-ի համար գլխավոր մարզչի մյուս թեկնածուներն են Յոահիմ Լյովը և Տիագո Մոտան: Մոտան ներկայումս աշխատում է Ա Սերիայում՝ «Սպեցիայի» հետ, սակայն նախկինում հանդես է եկել ՊՍԺ-ում:
Այլ թեկնածուներ այս պահին չեն դիտարկվում։