Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին կիսվել է Եվրոպական Սուպերլիգայի հնարավոր ստեղծման վերաբերյալ իր կարծիքով։
«Միջազգային կազմակերպությունների բուռն արձագանքը ակումբների միավորմանը ստիպում է մտածել՝ ոմանք ուղղակի վախեցել են։ Մենք հանգիստ կսպասենք Եվրոպական դատարանի որոշմանը. Չեֆերինի հետ երկխոսությունն ընդհատվել է։
Մենք կարող ենք քննարկել Չեմպիոնների լիգայի ձևաչափը, բայց պետք է խոսել ֆուտբոլի կառավարման մասին։ Այն, ինչ շատերը չեն գիտակցում, դա այն է, որ մենք արդեն ունենք Սուպերլիգա, և դա ԱՊԼ-ն է:
Տաղանդները գնում են այնտեղ, որտեղ լավագույնս վարձատրվում են: Պրեմիեր լիգան տարեկան վաստակում է 4,2 միլիարդ եվրո և վերցնում է բոլոր տաղանդներին»,- մեջբերում է Անյելիին Tuttosport-ը։