«Միլանի» հարձակվող Օլիվյե Ժիրուն խոսել է չեմպիոնության համար պայքարի մասին։
Միլանյան ակումբը 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ «Ինտերից» առաջ լինելով 2 միավորով։
«Մրցաշրջանի վերջում մենք ավելի մեծ ճնշման տակ ենք, բայց թիմը կենտրոնացած է հաջորդ խաղում հաղթելու իր նպատակի վրա: Մեզանից յուրաքանչյուրը պետք է երազի, մտածի և շնչի այս չեմպիոնությամբ։ Մենք ցանկանում ենք հաղթել առաջնությունում։
Եթե գոլը ոչ թե ես խփեմ, այլ մեկ ուրիշը, դեմ չեմ լինի։ Ես պարզապես ցանկանում եմ, որ «Միլանը» չեմպիոն դառնա։ Հուսով եմ, որ երկրպագուների համար դա հիանալի ավարտ կլինի մրցաշրջանի վերջում: Մենք ցանկանում ենք կերտել յուրահատուկ պատմություն»,- Ժիրուի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։