«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի բացառել, որ կարող է վերադառնալ MLS, որտեղ շվեդը հանդես է եկել «Լոս Անջելես Գելեքսիի» կազմում:
«Գուցե մի օր ես վերադառնամ MLS՝ հիշեցնելու, թե ինչ է իրական ֆուտբոլը։
Միգուցե ես վերադառնամ այնտեղ և ունենամ իմ սեփական ակումբը, ով գիտի»,- ասել է Իբրահիմովիչը ESPN-ին տված հարցազրույցում:
Իբրահիմովիչն այս տարի կդառնա 41 տարեկան։ Նրա պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է այս ամառ: