Լիգա 1-ի 35-րդ տուրում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում 3-3 հաշվով ոչ-ոքի խաղաց «Ստրասբուրգի» հետ։
Փարիզցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Աշրաֆ Հաքիմին։ Տանտերերի գոլերը խփեցին Կևին Գամեյրոն և Անտոնի Սասին, մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց Մարկո Վերատին։
ՊՍԺ-ն վաստակեց 79 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը։ «Ստրասբուրգը» 57 միավորով 5-րդ տեղում է։