Հարձակվող Ռաֆայել Լեուն այս ամառ կարող է հեռանալ «Միլանից»: Այս մասին հայտնում է Goal-ը:
Պորտուգալացու գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին, սակայն ֆուտբոլիստը ցանկանում է նոր պայմանագիր կնքել: «Ռոսոներիները» չեն կարողանում բավարարել ֆուտբոլիստի բարձր աշխատավարձի պահանջները:
«Միլանի» հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է անգլիական թոփ-ակումբը։ Լեուի պայմանագրի վերաբերյալ որոշումը կարող է փոխվել, եթե «Միլանը» նոր սեփականատերեր ստանա, որոնք կարող են բավարարել պորտուգալացու ֆինանսական պահանջները: