«Ռոմայի» հարձակվող Տեմի Աբրահամը պատմել է հռոմեական ակումբ տեղափոխվելուց հետո իր զգացմունքների մասին:
Հիշեցնենք, որ հարձակվողն ուներ Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու տարբերակ, սակայն Ժոզե Մոուրինյոն համոզեց անգլիացուն տեղափոխվել Հռոմ:
«Որպես «Չելսիի» խաղացող, լուրեր եք լսում այս կամ այն խաղացողի տեղափոխության մասին: Երբ խոսվում էր Լուկակուի մասին, դա ինձ համար ազդանշան էր, որ ես պետք է հեռանամ և պայթեցնեմ ամբողջ աշխարհը։ Ես ուզում էի հեռանալ «Չելսիից» և ապացուցել, որ նրանք սխալվում էին իմ հարցում»,- ասել է Աբրահամը The Athletic-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Աբրահամը «Չելսիի» հետ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։ Մինչ «Ռոմա» տեղափոխվելը անգլիացին ակումբի հետ նվաճել է նաև ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը։