Թուրինի «Յուվենտուսի» նախկին տնօրեն Լուչիանո Մոջին պատասխանել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի խոսքերին, ով ավելի վաղ ասել էր, որ 2006 թվականին «Կալչոպոլիի» մրցավարական սկանդալը օգուտ է տվել իտալական ֆուտբոլին։
«Հարգելի Կառլո, դու կարծես մոռացել ես, որ աշխատել ես «Յուվենտուսում», չես հասկանում, որ բողոքում ես քեզնից։ Դու այդ «կեղտոտ ֆուտբոլի» մի մասն էիր և դու վայելում էիր այն, քանի որ «Յուվենտուսում» ունեցած փորձն օգնեց քեզ աճել որպես մարզիչ»,- ասել է Մոջին իր հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ 2006 թվականին «Կալչոպոլիի» մրցավարական սկանդալի պատճառով «Յուվենտուսը» զրկվեց Ա Սերիայի երկու տիտղոսից և ուղարկվեց Սերիա Բ:
Անչելոտին ակումբում աշխատել է 1999-2001 թվականներին: