Ինչպես արդեն հայտնի է դարձել, Վրաստանի հավաքականի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան կարիերան կշարունակի իտալական «Նապոլիի» կազմում։
Այս տրանսֆերի վերաբերյալ իր կարծիքն է հայտնել իտալացի լեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելլոն։
«Չեմ տեսել Կվարացխելիայի խաղը, քանի որ Իտալիայում հնարավորություն չկա՝ նայելու ռուսական և վրացականի հեռուստաալիքներ։
Ամեն դեպքում, եթե «Նապոլին» ուշադրություն է դարձրել այդ ֆուտբոլիստին, դա նշանակում է, որ Խվիչան իսկապես արժանի է»,- այս մասին մարզիչը նշել է Championat-ի հետ զրույցի ընթացքում։
Նշենք, որ 21-ամյա ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 16 միլիոն եվրո։
























































