«Բարսելոնան» բանակցություններ է վարել «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլիի անվճար տրանսֆերի շուրջ։ Այս մասին հայտնում է AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ բանակցությունները վարում է կատալոնյան ակումբի տնօրեն Մատեու Ալեմանին։ Ալեսիո Ռոմանյոլիի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, ուստի «Բարսելոնան» ցանկանում է նրան ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով:
27-ամյա իտալացի պաշտպանը «Միլանի» ավագն է։ Ընթացիկ մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում 25 հանդիպում է անցկացրել «ռոսոներիների» կազմում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: