«Միլանի» նախկին գլխավոր մարզիչ Արրիգո Սակին խոսել է միլանյան ակումբների խաղաոճերի մասին.
«Միլանը» ամենաուժեղ թիմը չէ, բայց ոգով ամենամոտն է ֆուտբոլի եվրոպական ոճին, ավելի ժամանակակից, ինչպես «Ատալանտան»: Նրանք թիմային ոգի ունեն, ինչը ոչ բոլոր ակումբներում է նկատվում։
Մյուս կողմից, «Ինտերն» ավելի ուժեղ կազմ ունի, բայց խաղաոճի առումով թիմը մնացել է 1960-ականներում: Նրանց ոճը հնացել է, այն արդյունավետ չէ միջազգային մակարդակով»,- Սակիի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
«Միլանը» 34 խաղում վաստակել է 74 միավոր և Իտալիայի Ա Սերիայի 2021/2022 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 1-ին տեղը։ «Ինտերը» մեկ խաղ պակաս է ացկացրել և 72 միավորով 2-րդ տեղում է։ «Ինտերը» Իտալիայի գործող չեմպիոնն է։