«Յուվենտուսը» պայմանագիր է առաջարկել ՊՍԺ-ի վինգեր Անխել Դի Մարիային: Հաղորդում է լրագրող Էքրեմ Քոնուրը։
Իտալական ակումբը ցանկանում է ձեռք բերել Դի Մարիային 1+1 տարբերակով. Ամբողջ խնդիրն այն է, որ արգենտինացին ինքն է հույսը դնում բյանկոներիների հետ երեք տարվա պայմանագրի վրա։ Կողմերը փորձում են փոխզիջում գտնել.
Հավելում ենք, որ Դի Մարիան չի երկարաձգի համագործակցությունը ՊՍԺ-ի հետ։ Նա ամռանը կլքի Փարիզը ազատ գործակալի կարգավիճակով։