Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է Բիլբաոյի «Աթլետիկի» կիսապաշտպան Իկեր Մունյանինի ծառայություններով։ Այդ մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրը նշում է, որ ակումբները շուտով կնստեն բանակցությունների սեղանի շուրջ։ Ընդգծվում է, որ Մունյանինը պատրաստ է փոխել ակումբը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
«Աթլետիկի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։
Transfermarkt-ը խաղացողի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում նա բասկերի կազմում անցկացրած 35 խաղում խփել է 6 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում: