«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի հայրը խոսել է իր որդու՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հավանական տեղափոխության մասին։ Նա կարծում է, որ վատ եղանակի պատճառով դե Յոնգը չի տեղափոխվի Պրեմիեր լիգա։
«Հազվադեպ է այտնեղ լավ եղանակ լինում։ Իհարկե, երբ խոսքը վերաբերում է ֆուտբոլին, այլ ասպեկտներն են կարևոր, բայց եղանակը նույնպես կարևոր է։
Ես գիտեմ, որ Բարսան փողի կարիք ունի, և Ֆրենկիի տրանսֆերը կարող է օգնել ակումբին: Բայց չեմ կարծում, որ տղաս շուտով կփոխի ակումբը»,- ասել է խաղացողի հայրը AD-ին:
Այս մրցաշրջանում Ֆրենկի դե Յոնգը մասնակցել է 28 խաղի։ Կիսապաշտպանը դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։