ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է ֆրանսիական ակումբում գրանցած հաջողությունների մասին։
«Մենք երեք տիտղոս ենք նվաճել 18 ամսում (Ֆրանսիայի առաջնություն, գավաթ և սուպերգավաթ), թեև շատ խնդիրներ ունեինք։ Կարծում եմ՝ սա մեծ ձեռքբերում է։
Իսկապես, ՊՍԺ-ն, հատկապես վերջին տարիներին, մեծ հավակնություններ ունի։ Ակնկալիքները մեծ են, նպատակներն ամենահեղինակավորն են։ Բայց ես նաև հիշում եմ, որ այս ակումբը երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգան։
Կարծում եմ, որ տասներորդ անգամ Ֆրանսիայի առաջնությունում հաղթելն արդեն պատմական ձեռքբերում է»,- մեջբերում է արգենտինացի մասնագետին TuttoMercatoWeb-ը։